«Հրապարակ». «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձևավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։ Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսևորումները թափ են հավաքում, ասենք՝ Ավինյան-Միրզոյան հակասություններ կան, խոսվում է Սասուն-Նիկոլ հակամարտության մասին, միակողմանի փողոցով հակառակ երթևեկող Սիսեռյանի ավտոմեքենան, ասում են, «ՔՊ»-ականներն են նկարել՝ տվել համապատասխան մամուլին։ «Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, «ՔՊ»-ում շատ համերաշխ մթնոլորտ է։ Չկա նման բան»։
Ասում են՝ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ «Ես ոչինչ չեմ բացառում, սակայն «ՔՊ» ցուցակում եղող շատերը կարող են դառնալ ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար»։ Բայց տեսակետ կա, որ վերջին շրջանում Դուք «ՔՊ»-ում դարձել եք «ասող»․ այդպե՞ս է։ «Ո՜չ, ո՜չ․ մենք համագործակցելով ենք մեր որոշումները կայացնում»։ Սակայն վերջին շրջանում կոնսենսուսի կարիք, ասում են, չի եղել ու չի լինի, կլինի միանձնյա որոշում Փաշինյանի կողմից։ «Ես արդեն ասացի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում