Մակրոնը զգուշացնում է Եվրոպային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացնում է պոպուլիզմի աճի մասին ու կոչ է անում Եվրոպային՝ «դիմադրել» քաղաքական միտումներին, որոնք համեմատելի են 1920-ականների միջպատերազմյան տարիների հետ։
«Եվրոպայում, որը բաժանված է վախով, ազգայնական պահանջներով ու տնտեսական ճգնաժամի հետևանքներով, մենք տեսնում ենք գրեթե մեթոդական վերափոխումն ամեն ինչի, որը գերակայում էր Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո մինչև 1929թ․-ի ճգնաժամը»,-ասել է Մակրոնը Ouest France ամսագրին տված հարցազրույցում։
Մակրոնը նշել է, որ Եվրոպան ներսից թուլացնելու փորձերը գալիս են դրսից վերահսկվող սպառնալիքների պայմաններում։
Ֆրանսիայի նախագահն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 11-ին Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումից առաջ, որին ներկա են լինելու համաշխարհային առաջնորդներ, որոնց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։