Քաղաքական 13:07 02/11/2018 Հայաստան

«Պարաընտրական» պրոցեսը և հետագա անելիքը

Գալիք ընտրություններում հաղթելու է մթնոլորտը։ Ուրիշ հաղթող մի փնտրեք։ Ա՛յն է ԱԺ-ում ունենալու ճնշող  մեծամասնություն ու ձևավորելու կառավարություն։ Իսկ երբ հաղթում է մթնոլորտը, ինչ-որ շատ կարևոր բան անպայման պարտվում է։

Քաղաքական ուժերի՝ անհասկանալիորեն մոտիվացված պայքարը՝ երկրորդ, երրորդ և մյուս տեղերի համար, ընդհանուր պատկերի էական փոփոխություն չի ենթադրում։

Պատկերացնո՞ւմ եք՝ ազատ, արդար ընտրություն, որն իրականում ընտրության  հնարավորություն չի տալիս։ Ընտրություն է թմբուկի, թմբուկին ամեն կերպ ձայնակցողների և դեռևս անորոշ այլ տարբերակների միջև։ Սա է այն ընտրությունը, որն առաջարկվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Թմբուկի կիսադաշտում հեղափոխական թիմն է, հեղափոխական տեխնոլոգիաները, հեղափոխական աղմուկը, զանգվածներին հաճելի լոզունգները և դեռևս չհստակեցված ապագա գործունեությունը։

Թմբուկին ձայնակցողները՝ գործող լայն քաղաքական սպեկտրն է, որը նոր պայմաններում չի գտնում ներկայանալու նոր բանաձևեր, ինքնաինդենտիֆիկացիայի նոր գաղափարներ և, ընդունված ավանդույթի համաձայն, պարզապես հաճոյանում է օրվա իշխանությանը։ Ամենայն հավանականությամբ՝ սա այս բլոկի հոգեվարքն է։

Կա երրորդ խումբը, որն ուղղակի ժամանակ չի ունենալու վերակազմավորվելու, բյուրեղանալու, ներկայանալու, բայց մասնակցելու է ընտրությանը՝ կազմակերպչական վիճակի, ասելիքի և անելիքի ակնհայտ անպատրաստությամբ։

Իսկ մեծ քանակությամբ ստեղծվող նոր կուսակցությունները և ընտրություններին մասնակցելու՝ նրանց ոգևորությունն ուղղակի հաստատում է ասելիքի և հեռանկարային պատկերացումների բացակայությունը։

Պետք է արձանագրել, որ այս անգամ նույնպես չի լինելու լուրջ քննարկում տնտեսական քաղաքականության, Ղարաբաղի խնդրի, Հարավային Կովկասում մեր հարևանների հետ հարաբերությունների, ներհանրային բարքերի, մամուլի ազատության, արտաքին հարաբերությունների, դատաիրավական բարեփոխումների և այլնի մասին՝ Պետության մասին։ Եվ սա՛ էլ հենց լինելու է պարտվող կողմը։
Շատ ափսոս, որ այդքա՛ն սպասված ազատ, արդար ընտրությունները լինելու են բովանդակային առումով թերի։ Ընտրության ժամկետները, ընտրական օրենսգիրքն ու մթնոլորտն են դրանք դարձնում այդպիսին։

Կյանքը դեկտեմբերյան ընտրություններից հետո
Ընտրություններից հետո հեղափոխությունը դառնալու է խմբակցություն՝ իշխող ուժի խմբակցություն։ Սա իրականության ամենանշանակալից փոփոխությունն է  լինելու։ Այս փոփոխությանը պետք է շատ լուրջ վերաբերվել։ Հեղափոխության երազանքները, տեսական նպատակները, արժեքները այլևս վերածվելու են հստակ քվեարկությունների, նոր քաղաքականություն ապահովող օրինագծերի, բարեփոխումների փաթեթների, նոր վարկերի. թմբուկն այսուհետ պետք է վերածվի աշխատանքի։ 

Ամենակարևորը սկսվելու է ընտրություններից հետո, այն է՝  նոր իշխանության՝ աշխատելու փուլը, որը կարող է և պետք է արվի անաղմուկ և գրագետ, անցյալում թողնելով թմբուկն ու հուուու-ն,  ու շատ անհանգստացնող միտումներ, որոնք կան մայիսի 8- ից դեկտեմբեր ժամանակահատվածում, ուղղակի կարելի է մոռացության տալ, սրբագրել, համարել հետհեղափոխական անցումային փուլ և սկսել կառուցել իսկապես նոր Հայաստան։ Մնում է՝ անել։

Կա մի ընտրություն, որը շատ ավելի կարևոր է, քան խորհրդարանական ընտրությունները, դրանց ժամկետները և ԸՕ միասին վերցրած։ Եվ այդ ընտրությունը պետք է անել առավելագույնս արագ։ Խոսքը հեղափոխության ֆունդամենտալ ընտրության մեջ է. Նոր Հայաստանում արժեք է մի՞տքը, առաջա՞րկը,   փաստարկված խո՞սքը, զարգացման ռացիոնալ տեսլականնե՞րը, աշխատա՞նքը,  թե՞ թմբուկի ձայնը՝ համեմված հոուուու-ով։

Սա՛ է ամենակարևոր ընտրությունը, որը կանխորոշելու է զարգացումները։ Դա պարզ կլինի ընտրություններից անմիջապես հետո։ Ես անկեղծորեն ուզում եմ, որ այդ ընտրության մեջ հաղթի միտքը, զսպվածությունը, գրագիտությունը։ Դա կլինի ճիշտ մոդել։ 

Իսկ եթե այնուհանդերձ հաղթի աղմուկը, ապա պետք է գործել շատ ավելի գրագետ՝ նոր իրողություններին համապատասխան։  Գործել հստակ ու առանց նվնվալու։ Գտնել թմբուկին հակակշռելու էֆեկտիվ տարբերակները։ Դրսում հայտնվելու է մարդկային և ինտելեկտուալ զգալի պոտենցիալ՝ մարդիկ, որոնք ունեն և՛ փորձ, և՛ գիտելիք, պետք է գտնել ինքնակազմակերպվելու, հասարակության հետ ճիշտ աշխատելու տարբերակները։ Աղմուկի մեջ միակ հաղթաթուղթ է մնալու կոնկրետ ասելիքը և փաստարկված ձայնը։ Այն չի կարող շատ երկար ժամանակ խլացվել. առնվազն՝ մեր հարևանները դա թույլ չեն տա։ Պետք է պատրաստվել բոլոր սցենարներին և հաջորդ ընտրություններին, որոնց ժամկետները դժվար է կանխատեսել։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}