Մենք խնդիր ունենք գոնե կարճաժամկետ հատվածում հնարավոր հետևանքների չեզոքացման. Ատոմ Ջանջուղազյան
«Մենք կարող ենք շատ լավ գաղափարներ ունենալ, բայց մենք չենք կարող մեր հասարակության և պետության կարիքներին հորդորել սպասել մինչև լավ օրեր, մինչև հարկային համակարգում փոփոխությունների, լավ արդյունքների։ Հետևաբար, մենք խնդիր ունենք գոնե կարճաժամկետ հատվածում հնարավոր հետևանքների չեզոքացման՝ մինչև կունենանք երկարաժամկետ հատվածում ակնկալվող արդյունքներ»,- ԱԺ տնտեսական հարցերի, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
«Հարկերի բեռի նվազեցման ուղղությամբ կլինի հարկային համակարգի փոփոխություն։ Մենք քննարկում ենք նախևառաջ եկամտային հարկը, տարատեսակ մոտեցումներ են քննարկվել, և կարծես թե ունենք կոնսենսուս։ Դեռևս վերջնական չէ, մենք ակնկալում ենք, որ այն կլինի հնարավորինս մասնակցային, և մենք կունենանք փոխզիջումային լավագույն որոշումը։ Պետք է ջանք գործադրենք անհավասարության մակարդակի նվազեցման ուղղությամբ։
Եկամտային հարկի բեռը նվազում է, գույքային հարկերի բեռը, դրան համապատասխան ենթադրվում է, որ պետք է ավելանա։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչպես փոխել այդ համակարգը, որպեսզի չստացվի այն իրավիճակը, որ ուզում էինք լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, հարկաբյուջետային կայունության ապահովման սկզբունքները չեն կարող իրենց հետ անուղղակի հարկերի որոշակի աճ չբերել։
Ինչ վերաբերում է հարկային ծախսերին, կամ արտոնությունների մակարդակին, ապա նրա համոզմամբ, այն բավականին զգալի մեծություն է՝ գնահատված միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ։
«Այս տարվա մեջ այդ թիվը գնահատվում է 442 միլիարդ դրամ։ Պատկերացրեք՝ 1 տրիլիոն 399 միլիարդ դրամ կանխատեսվում է, որ կհավաքվի և 442 միլիարդ դրամ կանխատեսվում է, որ կառաջանա, բայց չի հավաքվի, որովհետև տարբեր տեղում արտոնությունների տարբեր համակարգեր ունենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան