Beeline-ի ղեկավարը մասնակցել է ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ անցկացվող 9-րդ ազգային կոնֆերանսին, որտեղ ներկայացրել է իր կարծիքը հեռահաղորդակցության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրների և զարգացման հիմնական հնարավորությունների վերաբերյալ։
«Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ և ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվել է երկու թեմա. «Առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում» և «Ենթակառուցվածքներ ու էներգետիկ խնդիրներ»։
«ՀԳՀՄ-ն 9 տարի շարունակ սոցիալական գործընկերությունը խթանելու և տնտեսության մեջ առկա խնդիրներն արծարծելու նպատակով կազմակերպում է ազգային կոնֆերանսներ: Մենք շատ բարձր ենք գնահատում գործընկերների մասնակցությունը և աջակցությունը այս հարցում: ՏՏ-ն և հեռահաղորդակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության համար էական դերակատարություն ունեն, և մենք ուրախ ենք ողջունել այդ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը և դրանց ներդրումը տնտեսության զարգացման գործընթացներում, մասնավորապես ցանկանում եմ նշել Հայաստանում Beeline-ի դերակատարությունը», - ընդգծել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
«Ենթակառուցվածքների մշտական զարգացումը ՎԵՈՆ խմբի, այդ թվում և Հայաստանում Beeline-ի համար գլխավոր նպատակներից է։ Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ և զգալի ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այսօրվա դրությամբ կապի ժամանակակից տեխնոլոգիաները առանցքային դեր են կատարում Հայաստանում բիզնեսի և տնտեսության զարգացման հարցում։ Իսկ մենք մեր կողմից ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունից նաև հայտնում են, որ կոնֆերանսի ընթացքում ուշադրություն է դարձվել այն խոչընդոտների կարգավորմանը՝ պայմանավորված ենթակառուցվածքներով, որոնք վերաբերում են էներգակիրներին, ՏՏ և հեռահաղորդակցմանը, ներմուծման-արտահանման գործընթացներին, ինչպես նաև ճանապարհներով պայմանավորված բեռնափոխադրման խնդիրներին։
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական Բանկը և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային մի շարք կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և դեսպաններ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
- Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
- Beeline-ը կիսվել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձով
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան