Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Մինասյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
ՀՀ նախագահի էջում հրապարակված հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ նա դեսպան էր նշանակվել 2013 թվականի մարտին։