Թե հետագայում ո՞վ կլինի նախարար, կորոշի վարչապետը. Զեյնալյան
«Ես «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ, և իմ պաշտոնավարումը պայմանավորված է լինելու այս ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության դիրքավորմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավարման շարունակությանը վերաբերող հարցերին։
Նա նշեց, որ դրա վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն և կայացված որոշում չկա։
«Ես հիմա կառավարության անդամ եմ և լիազորությունները կատարում եմ ամբողջ ծավալով։ Թե հետագայում ով կլինի նախարար, կորոշի վարչապետը»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները