Արմեն Գևորգյան. «Սա ստոր սուտ է»
Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հայտարարել է, թե ժամանակին կաշառք է տվել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների։
«Ի թիվս այլոց՝ նշվել է նաեւ իմ անունը։ Սա ստոր եւ կեղտոտ սուտ է։ Նման բան չի եղել եւ չէր կարող լինել։ Համոզված եմ՝ հնչած հայտարարություններին, որպես զրպարտանքի, կտրվեն համապատասխան գնահատականներ: Այս պահին այլ մեկնաբանություններից զերծ կմնամ, քանի որ ընթանում է նախաքննություն»,- Արմեն Գևորգյանի խոսքերը մեջբերել է Topnews.am-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան