Պետք է համազգային լոզունգ դարձնենք, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ է, այլ՝ նորմալ երևույթ. Անանյան
«Ստվերի կրճատման ուղղությամբ բավականին խորքային աշխատանք է կատարվել, բայց այն հաշվարկելի չէ»,- այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ հաշվարկելի չէ, քանի որ ստվերի դեմ պայքարն այսօր իրականացնում են միկրոմակարդակով. «Այսինքն մենք վերլուծական աշխանաքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողների վարքագծի նկատմամբ գնահատակններ տալով։ Լա՞վ է դա, իհարկե ոչ, որովհետև մենք չունենք այն համակարգը, որն այսօր ուզում ենք մեզ մոտ կայացնել»։
Նա նշեց, որ նոր համակարգի էությունը լինելու է գնահատել ստվերը ըստ ոլորտների, ինչը հնարավորություն կտա հասցեական աշխատանք տանել միկրոմակարդակում եղած խաղացողների հետ:
«Նախատեսվում է հաջորդ տարի ՀՀ-ում ևս ներմուծել ստվերի գնահատման վերը նշված մեխանիզմը: Պետք է համազգային լոզունգ դարձնենք, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ է, այլ՝ նորմալ երևույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է»,- ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ հսկողական գործառույթի մեջ օնլայն աշխատանքի ավելացում է նախատեսվում։
«Վերլուծական բաժինների կարողություններն ենք զարգացնելու։ Մենք նախ ինքներս ենք մաքրվելու, արմատական փոփոխություններ ենք կատարելու, մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են և արդեն նոր աշխատանք ստեղծելու և իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք», - հավելեց Դավիթ Անանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինքներս պետք է հետաքրքրություն առաջացնենք մեր տնտեսության նկատմամբ. Սերգեյ Բագրատյան
- Հարկ վճարողը պետք է հավատա, որ ինքն այլընտրանք չունի, քան բոլոր հարկերը վճարելը. Ջանջուղազյան
- Ուզում ենք, որ պետությունն ընկալվի որպես բաժնետեր. Ջանջուղազյան
- Մենք խնդիր ունենք գոնե կարճաժամկետ հատվածում հնարավոր հետևանքների չեզոքացման. Ատոմ Ջանջուղազյան
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
- Նախարարի պաշտոնակատար. Ծառայողական ավտոմեքենաների քանակը էապես կկրճատվի
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան