ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ընտրություններին պատրաստվելու համար քիչ ժամանակ է տրված
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավականին քիչ ժամանակ են թողել առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար։
«Ես ամեն դեպքում կարծում եմ, որ դա շատ քիչ ժամանակ է։ Բայց ես զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր իշխանությունը ցանկանում է կոնսոլիդացիա, ուզում է հանրային աջակցություն, աջակցություն իր լեգիտիմությանը»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա՝ ելույթ ունենալով միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
- ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություն նշանակելու մասին
- Գագիկ Հարությունյան․ Խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան