Թուրքմենստանի նախագահը ծափերի ներքո բարձրացրել է իրեն նվիրած ոսկե ծանրաձողը
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստի ժամանակ ցուցադրել է սպորտային իր նոր կարողությունները՝ ամրաձող բարձրացնելով։
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, նիստին քննարկվում էր ծանրամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները, որն անցկացվում է Թուրքմենստանում նոյեմբերի 1-ից 10-ը։
Նիստի ընթացքում նախագահին է հանձնվել բացման արարողությանը մասնակցելու հրավերը, ինչպես նաև սիմվոլիկ ծանրաձող։
Բերդիմուհամեդովը ցուցադրել է իր սպորտային կարողությունները՝ բարձրացնելով ոսկեզօծ ծանրաձողը, ինչը կառավարության անդամների կողմից ընդունվել է հոտնկայս ծափողջույններով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան