Սերժ Սարգսյան. Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու հնարավորություն եմ ունեցել
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար մարզիկ, ծանրամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հասարակական և պետական գործիչ Յուրի Վարդանյանի մահվան մասին:
Յուրի Վարդանյանի նվաճած սպորտային բարձունքները հիացմունքի և ոգեշնչման աղբյուր են եղել համայն հայության համար: Նրա օրինակին հետևելով` բազմաթիվ հայ եիտասարդներ մեծ սպորտին նվիրվելու որոշում են կայացրել: Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու և նրա հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եմ ունեցել:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մարզական մեծ ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին և նրա բազմահազար երկրպագուներին»,-ասված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Յուրի Վարդանյանի հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում. Արմեն Սարգսյան
- Նախարար. Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը
- Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով Հայաստան էր բերում մարզաշխարհի ոսկե պարգևները. Արա Բաբլոյան
- Մահացել է Յուրի Վարդանյանը