8 միլիոն դոլար փոխանցել եմ հաշվեհամարի, որ ինձ տվել էր Արամ Հարությունյանը. Սիլվա Համբարձումյան
«Արամ Հարությունյանի հետ կապված աղմկահարույց գործըն ընթանում է 2015 թվականից: Այս գործի ընթացքում երկու անգամ եղավ կասեցում, նորից վերսկսվեց»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։
Ներկայացնելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հետ կապված գործի մանրամասներ՝ նա նշեց. «Դուբայից բերեցի այն կնոջը, որի հաշվին փոխանցել էին 8 միլիոն դոլար, նա ասաց, որ չի ճանաչում, ես էլ ասացի՝ չեմ ճանաչում, քանի որ այդ հաշվեհամարն ինձ տվել էր Արամ Հարությունյանը։ Երբ իմ Դումբայի գործընկերները բանկից թղթերն ուղարկեցին, որ այո՝ փողը փոխանցվել է, ամբողջ Հատուկ քննչական ծառայությունը նախկին պետով շոկի մեջ ընկան։ Բայց դա չխանգարեց որ գործը կասեցնեն»։
Ս. Համբարձումյանի խոսքով, թավշյա հեղափոխությունից հետո սկսել էր մտածել, որ կարելի է վերսկել գործը, դիմել է դատախազին, որ վերացնի բոլոր կասեցումները, գործը նոր թափ ստանա։
«Դուբայից եկել է այն հաշվեհամարը, որտեղ ես փողը փոխանցել եմ։ Գումարն այդ օրը նստել է հաշվին, Հայաստանի երեք քաղաքացիներ գնում են Դուբայ, իրենց հաշվին ստանում են փողը ու վերադառնում են։ Այսինքն, ապացուցվեց, որ ես գումարը փոխանցել եմ Արաքս Դիլանյանի հաշվին, նա էլ փոխանցել է Արամ Հարությոնյանի ազգականների, ընկերների հաշին»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ գործն ընթանում է։
Գործարար Սիլվա Համբարձումյանն ասաց, որ գումարը փոխանցել է հանքեր ձեռք բերելու համար։
«Կաշառք», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բարձրաստիճան պաշտոնյայի մասին բացահայտումներ խոստացող Սիլվա Համբարձումյանն ընդհատակ է անցել. ՀԺ
- Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք. «Ժամանակ»
- Գործարար Սիլվա Համբարձումյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարել իր հանքավայրի աշխատողներին
- Ինչու է լռել Սիլվա Համբարձումյանը
- Սիլվա Համբարձումյանը սենսացիոն հայտարարություն կանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան