Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր
Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր:
Մասնավորապես`
Հակաուռուցքային հիվանդությունների ժամանակ կիրառվող
• Տամոքսիֆեն դհտ 10մգ N30
• Օքսալիպլատին 5մգ/մլ 10մլ
• Պակլիտաքսել 300մգ
Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող և թերլիպիդարյունային
• Բենիկար (օլմեսարատան մեդոքսոմիլ) դհտ 20մգ N 30
• Իրբեսարտան դհտ 75մգ N 30
• Ազոր (ամլոդիպին /օլմեսարտան) դհտ 5 /20մգ N 7
• Նիտրոգլիցերին սպեղանի 0.2մգ/ժ (7սմ2) 37.3մգ
• Նիտրոմիստ (նիտրոգլիցերին) ց-ցիր ենթալզ 400մկգ/1 դեղաչափ 8.5գ 230 դեղաչափ
• Անտարա (ֆենոֆիբրատ) դպճ 90մգ N 30
Հորմոն պարունակող
• Լևոթիրոքսին նատրիում դհտ 25մկգ N 1000
Հակամանրէային
• Ամոքսիցիլին դպճ 500մգ N 500
• Լևոֆլոքսացին դհտ 750մգ N 100
• Ցեֆադրոքսիլ դփշ դկխթ 500մգ/5մլ 75մլ
• Ցեֆտրիաքսոն դփշ ն/լ-թ 2գ
Դեղերի ամբողջական ցանկն՝ այստեղ։
Նախարարությունից հայտնում են, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: