ԱՎԾ. Մայրական մահացության գործակիցը մեծացել է
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 969.2 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 895.4 հազ.մարդ և գյուղականը` 1 073.8 հազ. մարդ: Նման տվյալներ է հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ մշտական բնակչությունը նվազել է, 2017-ի հոկտեմբերին կազմել է 2 979.6 հազար մարդ։
2018թ. հունվար-սեպտեմբերին կենդանի ծնվածների շրջանում սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111 տղա՝ 100 աղջկա հաշվով:
2018թ. հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը կազմել է 15.1 միավոր, 2017թ. հունվար-սեպտեմբերի` 10.8 միավորի համեմատ:
Հանրապետությունում 2018թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 264 դեպք` 2017թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 263 դեպքի համեմատ: Առավել շատ ամուսանլուծվում են Լոռիում, 1000 ամուսնության հաշվով՝ 483։ Նախորդ երկու տարիներին այդ ցուցանիշը 493 էր ու 496։ Առավել քիչ են ամուսնալուծությունները Գեղարքունիքի մարզում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան