Ուզում ենք, որ պետությունն ընկալվի որպես բաժնետեր. Ջանջուղազյան
«Գնահատվում է, որ մեր հարկային համակարգը կիրառության տեսակետից բավարար չափով պարզ չէ։ Քննարկում ենք եղած հարկման ռեժիմների թվի նվազեցման և բացառությունների ինստիտուտի բացառման հնարավորությունը, որպեսզի մեկնաբանությունների տեղը նվազագույնի հասցվի»,- ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
«Եկամտային հարկի, շահութահարկի և շահաբաժնի մասով մենք ջանք ենք գործադրելու և քննարկումների արդյունքում եկել ենք փոխհամաձայնության, որ կունենանք սիմետրիկ մոտեցում։ Մենք հարկման ռեժիմները համապատասխանեցնելու պարտավորություն ենք ստանձնել նաև ԵԱՏՄ շրջանակում։ Պետք է վերանայենք նաև խաղային ոլորտին վերաբերող կարգավորումները, որովեհտև այսօր խաղային ոլորտում հարկումը արդյունքից կախված չէ։ Քննարկվում է արդյունքի վրա հիմնված հարկման համակարգ ունենալու տարբերակը։ Իհարկե, դա պահանջում է որոշակի ներդրումներ և ժամանակ»,- ասաց նա։
Ատոմ Ջանջուղազյանը շեշեց՝ իրենք ուզում են, որ պետությունն ընկալվի որպես բաժնետեր, որովհետև տնտեսությունը հնարավոր է լինում կազմակերպել նաև պետության գործադրած ջանքերի շնորհիվ։
«Հարկ վճարողը պետք է իմանա, որ ինքը վճարում է այսինչ ծառայությունը ստանալու համար, հարկատուն պետք է ցանկանա վճարել, նա պետք է պահաջատեր լինի այն ծառայությունների համար, որոնք պետությունը պարտավոր է հանրությանը մատուցել»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Ատոմ Ջանջուղազյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պետական բյուջեի եկամուտների 94 տոկոսը հարկային եկամուտներն են։
«Եկամուտների մեջ մաս են նաև արտաբյուջետային միջոցների շրջանառությունից ակնկալվող եկամուտները՝ շուրջ 28 միլիարդ դրամի չափով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին