Տվյալների զանգվածային արտահոսք «Ֆեյսբուքից»
«Ֆեյսբուք» սոցիալական կայքից 257 հազար օգտատերերի տվյալներ, այդ թվում ավելի քան 80 հազար հաշիվների անձնական հաղորդագրություններ մատչելի են դարձել համացանցում: Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Բի-Բի-Սի-ն։
Տվյալները գտնվում են Fbserver կայքում: Ընդ որում, ներկայումս այդ կայքը չի աշխատում: Հաքերներն այդտեղ տեղադրել են գրեթե 200 երկրի օգտատերերի տվյալներ, մեծամասնությունը Ուկրաինայից, նաև Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, ԱՊՀ երկրներից:
Հիմնականում էջերը պարունակում են կենսագրական տվյալներ, բջջայինների համարներ և ընկերների ցանկեր: Հաքերները հայտարարել են, որ ընդհանուր առմամբ իրենց տրամադրության տակ է «Ֆեյսբուքի» 120 միլիոն հաշիվների տվյալներ:
Մարտ ամսին ևս «Ֆեյսբուքի» շուրջ սկանդալ էր ծագել 90 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսքի պատճառով
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեյսբուքը» պատմել է միլիոնավոր օգտատերերի անհատական տվյալների գողացման մասին
- «Ֆեյսբուք»-ի գաղտնաբառը փոխելու անհրաժեշտություն չկա. Սամվել Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան