Պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները կբարելավվեն. Արա Սաղաթելյան
«Համաձայն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի՝ Ազգային ժողովի կողմից իրականացվում է ԱԺ լիազորությունների ապահովման ծրագիրը, որի նպատակն է օրենսդրական դաշտի ձևավորումը և կատարելագործումը։ Վերջնական արդյունքում ենթադրվում է արդյունավետ օրենսդրական դաշտ ապահովել Հայաստանի Հանրապետությունում»,- խորհրդարանում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այսօր ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ավելի ընկալելի լեզվով ասած՝ ԱԺ-ի ծրագիրը միտված է խորհրդարանի ներկայացուցչական, օրենսդրական և վերահսկողական ֆունկցիաների ապահովմանը։ Ծրագրում ընդգրկված է 4 միջոցառում, այդ միջոցառումների ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ 254 միլիոն դրամ։ Դա նախորդ տարվա մեր բյուջեից ավել է 399 միլիոն դրամով։ Ավելացումը կապված է ֆինանասների նախարարի կողմից նշված նյութական միջոցների ավելացմամբ, որոնք նախատեսված են պարգևավճարների համար։
4 միջոցառումներն են՝ ԱԺ գործունեության ապահովումը, օրենսդրական, վերլուծական, ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերումը։ Դա 4 միլիարդ 968 միլիոն է, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում մասնակցությունը՝ 180 միլիոն է, ԱԺ աշխատակազմի վերապատրաստումը՝ 1 միլիոն 211 հազար, ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավումը 104 միլիոն դրամ է, որը նախատեսված է վարչական սարքավորումների ձեռքբերման և առկա սարքավորումների թարմացման համար։
ԱԺ գործունեության ապահովումը և վերլուծական , ներկայացուցչության ծառայությունները, որտեղ հատկացվել է 4 միլիարդ 968 միլիոն դրամ, նախորդ տարվանից ավել է 323 միլիոնով։ Աշխատանքի վարձատրությունը 3 միլիարդ 632 միլիոն դրամ է, նախորդ տարի նվազ է եղել 598 միլիոնով»,- ասաց Արա Սաղաթելյանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի խոսքով, որպես արդյունք՝ Ազգային ժողովն ունենալու է առնվազն 48 հերթական և 23 արտահերթ նիստեր, առնվազն 28 խորհրդարանական լսումներ և 25 բրիֆինգներ։
«Տարվա ընթացքում կընդունվեն առնվազն 380 օրենքներ և ԱԺ որոշումների նախագծեր, կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների ծրագրված մոտ 23 այցեր, ինչպես նաև բարեկամական խմբերի 7-10 այցեր։ ԱԺ աշխատանքները կլուսաբանվեն պատշաճ կերպով, եթեր կհեռարձակվի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդումը՝ թվով 46 հաղորդում։ Առավել արդյունավետ կդարձնենք ԱԺ-ի վերահսկողական ֆունկցվիաները։
Կբարելավեն պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները։ Մենք նախատեսում ենք ձեռք բերել 100 համակարգիչ, 50 տպիչ, տարբեր գույք, շենքում կկառուցենք նոր օպտիկամալուխային ցանց, ներքին ռադիոհանգույց և կթարմացնենք սերվերային համակարգը, որը վատ վիճակում է գտնվում։
Կառավարության հետ նախնական աշխատանքների արդյունքում կարող ենք փաստել, որ բացի ծրագրերից, որոնք մենք կիրականացնենք և այս կամ այն հոդվածներով՝ ավելացումներ-պակասեցումներ ունենալով՝ կտեղավորվենք, ունենք 2 շատ կարևոր խնդիր, որոնք վտանգի տակ են դնում ԱԺ-ի գործունություը՝ որպես տնտեսվարող սուբյեկտի։ Դրանք կապված են շենք-շինությունների կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հետ։ Մենք դիմել ենք կառավարությանը՝ հատկացնելու համապատասխան գումաներ՝ 109 միլիոն և 205 միլիոն։ Երկու դեպքում մենք ստացել ենք զրո։ Դա նշանակում է, որ մեր շենքը և օժանդակ տարածքները, որոնք անընդհատ վերանորոգման և պահպանման խնդիրներ ունեն, կարող են վտանգվել։ Այդ պատճառով մենք կրկին դիմելու ենք կառավարությանը։
Մենք ունենք խնդիրրներ, որոնք կուտակվել են տարիներ ի վեր, դրանք կապված են շենքի ջեռուցման, ջրամատակարարման, ջերմամեկուսացման հետ։ Դրանք ծրագրել էինք պլանավորված լուծել։ Երբ ուզում էինք 2018 թվականի փողը, մենք չէինք ասում՝ ամբողջը տվեք։ Այս տարի մենք այդ գումարը չենք ստացել, և 7-րդ գումարման Ազգային ժողովն այդ խնդիրները կունենա, իսկ մենք, որպես ինստիտուցիոնալ աշխատակազմ, դա թույլ տալ չենք կարող»,- ամփոփեց Արա Սաղաթելանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան