Անցումային արդարադատությունից պետք չէ վախենալ. նախարարի պաշտոնակատար
Անցումային արդարադատությունը չի ենթադրում արտակարգ դատարանների ստեղծում, այն չի հակասելու Հայաստանի Սահմանադրությանը, Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, անցումային արդարադատությունը չի հակասելու իրավունքի էությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Այն ուղղված է լինելու ոչ թե պատժելուն, վրեժ լուծելուն, այլ ճիշտ հակառակը՝ ուղղված է լինելու հաշտեցմանը։ Նախ պետք է արձանագրենք իրողությունները, արդարության գույքագրում կատարենք և դրանից հետո փակենք այդ էջը, որպեսզի շղթան ընդհատվի և գնանք առաջ: Սա կոչված է լինելու վերականգնմանը և դրանից պետք չէ վախենալ»,-ասաց նա:
Ա. Զեյնալյանի խոսքով, անցումային արդարադատության ողջ կոնցեպցիան ի կատար ածելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն։
«Այդ ուղղությամբ, բնականաբար, անցկացվում, են խորհրդակցություններ, ժողովներ, որոնց մասնակցում են միջազգային փորձագետներ, կատարվում են ուսումնասիրություններ: Դեռևս վաղաժամ է այդ կոնցեպցիան հանրությանը ներկայացնելը»,-ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ամոփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, հայտարարել էր. «Իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել»:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Հարությունյանը՝ անցումային արդարադատության մասին
- Անցումային արդարադատության ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ և խիստ հիմնավորված դեպքերում. Գևորգ Դանիելյան
- «Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է»
- ՄԻՊ դիրքորոշումը՝ անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
- Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին