Բոլորս պետք է ջանքերը միավորենք, որ լինի քաղաքական ընտրություն. Արտակ Զեյնալյան
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են ապաքաղաքական լինել, կարող են ապաքաղաքական չլինել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Պայմանավորված է, թե քաղաքական ուժերն ինչպես կմասնակցեն, պետությունն ինչպես կկատարի իր պարտականությունները՝ երաշխավորելու և ապահովելու համար ընտրական իրավունքը։
Բայց մենք բոլորս ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Բնականաբար, կառավարությունն ու ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որ անօրինականություններ չլինեն, և զանգվածային լրատվամիջոցներն էլ ապահովելու են, որպեսզի դրանք հնարավորինս լինեն թափանցիկ և քաղաքական կամքը ձևավորվի ազատորեն»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։
Հարցին, թե խնդիր տեսնո՞ւմ եք, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է աղճատել հեղափոխությունը, Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Ոչ խնդիր չեմ տեսնում, մենք բոլորս պետք է ջանքերը միավորենք, որ լինի քաղաքական ընտրություն և ապագա Ազգային ժողովը լինի լեգիտիմ»:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակո՞վ եք մասնակցելու առաջիկա ընտրություններին, Ա. Զեյնալյանը բացասական պատասխան տվեց, ապա շարունակեց. «Իսկ ինչպես կմասնակցենք՝ դետալները շուտով կհրապարակվեն»։
Իսկ ինչ վերաբերում է «Լույս» դաշինքով մասնակցությանը, նա նշեց. «Կոնսուլտացիաները շարունակվում են ձևաչափի շուրջ, դեռևս վաղ է որևէ բան հայտարարել»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մուկուչյան. Գործող ԸՕ-ն հնարավորություն է տալիս անցկացնել արդար ու ժողովրդավար ընտրություններ
- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ընտրություններին պատրաստվելու համար քիչ ժամանակ է տրված
- Կառավարության չկատարված հանձնառությունը
- Քաղաքագետ. Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
- Կարծում եմ՝ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին. Փաշինյան
- ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգիրքը կրկին չընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան