Ինդոնեզիայում վթարի ենթարկված Boeing 737-ի որոնողական աշխատանքների ժամանակ փրկարար է մահացել
Աղետի ենթարկված ինդոնեզական Lion Air ավիաընկերության ուղևորատար Boeing 737 MAX 8 ինքնաթիռի ստորջրյա որոնողական աշխատանքների ընթացքում մահացել է ինդոնեզացի 48-ամյա փրկարար Սիարուլ Անտոն։ Գազետա.ռու-ն, հղում անելով Straits Times-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ Նախնական տվյալներով, տղամարդու մահվան պատճառը եղել է դեկոմպրեսիան։
Նշվում է, որ փրկարարները բավականին փորձ ուներ, նա մասնակցել է տարբեր փրկարարարական աշխատանքների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ինդոնեզական Lion Air ավիաընկերության ուղևորատար Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնելու Ջակարտայից դեպի Պանկալպինանգ, աղետի է ենթարկվել։ Ինթնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից 13 րոպե անց։ Ինքնաթիռում գտնվել է 189 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամ։ Բոլորը զոհվել են։
Հարակից հրապարակումներ`
- Գտնվել է Ինդոնեզիայում վթարի ենթարկված Boeing 737-ի սև արկղը
- Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի բակը պայթեցված է եղել
- Ուղևորատար Boeing 737-ը վթարի է ենթարկվել