Մարությանը՝ կառուցապատողներին. Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ
«Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ, սա է ամենակարևորը: Շատ ուրախ ենք, երբ գործարարները ծրագրեր են նախաձեռնում և գումարներ են ներդնում: Համոզված եղեք, մեր կողմից արվելու է մաքսիմում ամեն ինչ»,-ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Մարությանը նաև ընդգծէլ է. «Բայց դուք էլ, բիզնեսի համար բնական շահույթ հետապնդելուց բացի, պետք է պահպանեք բոլոր նորմերը, որոնք քաղաքին, մեր բնակիչներին ոչ միայն վնաս չեն տա, այլև օգտակար կլինեն»։
Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ոլորտում կատարվող կարգավորումների արդյունքում ինքնաբերաբար կփոխվի քաղաքում կառուցապատում իրականացնելու գաղափարի վերաբերյալ հանրության մոտ ձևավորված բացասական ընկալումը:
«Քաղաքը երբեք չի կանգնում, դա նորմալ է: Ուղղակի, կառուցապատումը պետք է տեղավորել օրինականության և տրամաբանության շրջանակների մեջ», - ասել է գլխավոր ճարտարապետը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ապօրինի շինարարության կանխարգելմանը և կրկին ընդգծել, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու ապօրինի կամ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող կառուցապատումը բացառելու հարցում: Հայկ Մարությանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ օրինական շինարարության գործընթացը հեշտացնելու համար:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյան 5-ի հետքերով. «Ցուցաբերել են խայտառակ կողմնակալություն»
- Կասեցվել է Աբովյան 5-ում ընթացող շինարարությունը
- Ավարտվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումը
- Հայկ Մարության. Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը