Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
«Վարչապետի աշխատակազմը 2018 թվականին իրականացնում է 2018 թվականի պետական բյուջեով հաստատված 30 ծրագիր, որոնց գծով նախատեսվել է 19 միլիարդ 686 միլիոն դրամ։ Ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով ծախսը կազմել է 11 միլիարդ 321 միլիոն դրամ։ Միանշանակ կան որոշակի խնայողություններ, ինչը պայմանավորված է նաև դրամաշնորհների առկայությամբ, որոնց սպառման հիմնական մասն ընկնում է տարեվերջին»,- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը։
«Ծրագրային բյուջետավորման համակարգին անցում կատարելու հետ կապված՝ 2019 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 11 ծրագիր և 41 միջոցառում, որոնց իրականացման համար նախատեսվում է 20 միլիարդ 697 միլիոն դրամ։ 2019 թվականի ծրագրերը, 2018 թվականի ծրագրերի համեմատ, փոփոխվել են հետևյալ կերպ. հանվել է թվով 16 ծրագիր, որը կազմում էր մոտ 8 միլիարդ 466 միլիոն դրամ, և ավելացել է 5 ծրագիր, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 9 միլիարդ 720 միլոիոն դրամ»,- ասաց նա։
Էդուարդ Աղաջանյանի խոսքով, «Աջակցություն վարչապետի աշխատակազմի ներքո գործող արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարությանը» ծրագրի առաջին մասով նախատեսվում է տեխնիկական նախագծերի հաստատման ենթակա փաստաթղթերի կազմում, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքի համակարգում։
«Սա կազմում է մոտավորապես 23 միլիոն դրամի ծախս։ Ծրագրի բովանդակային մասը հետևյալն է. ծրագիրն իրականացնում է ընթացիկ գործունեություն։ Գործառույթները հետևյալն է՝ ընդերքի ոլորտի տնտեսական վերլուծություն։ Սա ենթադրում է տեղեկատվական բազայի ստեղծում և այդ բազայի պարբերական թարմացում։ Մասնավորապես տեղեկատվություն առ այն, թե քանի կազմակերպություն է այդ պահին գործում մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, քանի լիցանզավորված կազմակերպություն կա, որոնք են զրկվել լիցենզիաներից և այլն։ Հաջորդ չափորոշիչը հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական և առողջապահական գնահատումն է, որը վերլուծում է արտանետումների վնասը»,- ասաց Աղաջանյանը։
Բանախոսն ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ ծրագրի վրա, այն է՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տարածքային զարգացման ծրագրի հիմնադրամի շրջանակներում Հայաստանի տարածքներում, ջրագծերի, առողջապահության, կրթության, մշակույթի, հատուկ խնամքի և ենթակառուցվածքների ոլորտի վերականգնման և շինարարական աշխատանքներ։
Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ վարկային և դրամաշնորհային։ Վարկային հատվածում 2019 թվականի համար նախատեսվում է 23 համայնքներում հիմնանորոգել և շահագործման հանձնել առողջապահության, կրթության, մշակույթի, հատուկ խնամքի նոր ենթակառուցվածքներ։ 4 համայնքներում նախատեսվում է կառուցել նոր ջրագծեր և ոռոգման համակարգեր։ Ավարտման ենթակա միկրոծրագրրի թիվը կազմում է 30, շահառուների թիվը կազմում է 275 հազար 254 ՀՀ քաղաքացի»,- նշեց վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
- Պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները կբարելավվեն. Արա Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին