Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը։ Qahana.am-ի հաղորդմամբ, հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին