Beeline-ը 30% քեշբեք կտրամադրի «Ավտոմատ վճարում» ծառայություններից օգտվողներին
Beeline-ն ակցիա է անցկացնում կանխավճարային բաժանորդների համար, ովքեր օգտվում են «Ավտոմատ վճարում» ծառայությունից։
Ընկերությունից մանրամասնում են, որ մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Ավտոմատ վճարում» ծառայության օգնությամբ հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում բաժանորդի հաշվեկշռին ավտոմատ կերպով փոխանցվելու է լրացուցիչ գումար՝ փոխանցման 30 տոկոսի չափով։
«Ավտոմատ վճարման ծառայությունը թույլ է տալիս մեր հարյուրավոր բաժանորդներին մշտապես լինել կապի մեջ և չանհանգստանալ հաշվեկշռի լիցքավորման համար։ Նույնիսկ այս հարցում մենք առաջին հերթին հոգում ենք պարզության և հարմարության մասին, քանի որ համակարգը ինքը հետևում է, որ հաշվեկշռի վրա մշտապես լինի հաճախորդի համար ցանկալի գումարը։ Մենք առաջարկում ենք բաժանորդներին օգտվել այս ժամանակակից ծառայությունից, որն արդեն դարձել է 30 տոկոսով ավելի շահավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ակցիայի գործելու ընթացքում քեշբեքի հնարավոր առավելագույն չափը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Ավտոմատ վճարումը կարելի է միացնել ընկերության www.beeline.am կայքում «Վճարում» բաժնում։ Բաժանորդը կարող է իր ցանկությամբ նշել գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է հաշվեկշռին՝ հեռախոսահամարին կցված բանկային քարտից։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարի չափը կամ կցված բանկային քարտի տվյալները։
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
- Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
- Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
- Beeline-ը կիսվել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձով
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին