Չի բացառվում, որ Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա. Զեյնալյան
Համաներման արդյունքում հնարավոր է Հայաստանում բարձրանա հանցավորության մակարդակը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Այդպիսի վերլուծություններ, վիճակագրություն, դիտարկումներ եղել են։ Փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է։ Չի բացառվում նաև, որ Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ, կամ այն չափով, ինչ չափով, որ բարձրացել է նախկիններում, պարտադիր չէ, որ հենց այդ չափով բարձրացում լինի։ Այստեղ բոլորս անելիք ունենք, որպեսզի դա տեղի չունենա», - ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը միաձայն ընդունել էր համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։
Հարցին, թե քրեակատարողական հիմնարկներից մի քանիսում անմխիթար վիճակ է, վերանորոգման աշխատանքների համար գումար հատկացվելո՞ւ է, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ այս պահի դրությամբ կառավարությունում գտնվում է որոշման նախագիծ պահուստային ֆոնդից գումար տրամադրելու վերաբերյալ, միջոցներ են հայթայթում վերանորոգումներ անելու նպատակով։
«Առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» և «Գորիս»։ Մենք նաև նախատեսել էինք գալիք տարվա ծախսերում նոր քրեակատարողական հիմնարկի մեկնարկի համար 1 միլիարդ դրամի չափով գումար, սակայն դեռևս այն ընդգրկված չէ պայմանավորված բյուջետային միջոցների սղությամբ»,- ասաց Ա.Զեյնալյանը։
Նա նշեց, որ չափից ավելի շատ անհրաժեշտ է, որպեսզի բրասլետային վերահսողության մեխանիզմը ներդնեն պրոբացիայում, որ պակասեցնեն ՔԿՀ-ների շահառուների թիվը:
«Մեզ դրա համար անհրաժեշտ կլինի շուրջ 300 հազար դոլարի չափ գումար: Փորձում ենք հայթայթել այդ միջոցները, այդ թվում նաև դրամաշնորհների և բյուջետային աջակցության խողովակներով»,-հավելեց Ա. Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համաներումով պատժից ազատվում են մինչև 4 և 6 տարով ազատազրկված անձինք. Զեյնալյան
- Համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա. Բաբուխանյան
- Զոհրաբյանը Զեյնալյանի ուշադրությունը կրկին հրավիրեց ցմահ ազատազրկվածների հարցի վրա
- Շատ կարևոր է, որ համաներված յուրաքանչյուր դատապարտյալ իրեն հաշիվ տա. Արտակ Զեյնալյան
- Ցմահ դատապարտյալների նկատմամբ դրսևորվելու է անհատական մոտեցում. Արտակ Զեյնալյան
- Համաներվածների ինտեգրման համար անելիք ունի նաև քաղաքացիական հասարակությունը. Զեյնալյան
- Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան