Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 14.2 տոկոսով
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2018թ. հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13 տոկոսով: Եթե 2017թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220 726 ուղևոր, ապա 2018թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249 857 ուղևոր:
2018 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 067 մարդ: 2017 թվականի նույն ամսվա 11 183 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 35 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2017թ. հոկտեմբերին |
Ուղևորների թիվը 2018թ. հոկտեմբերին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
«Զվարթնոց» |
220 726 |
249 857 |
+ 13 % |
«Շիրակ» |
11 183 |
15 067 |
+ 35 % |
Ընդամենը |
231 909 |
264 924 |
+ 14.2 % |
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 416 643 մարդ, որը 12.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ».Այս սեպտեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով
- «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել
- Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.3 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին