Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ ավելի շատ է խախտվել
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր 80 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Դուշանբեն կարող է դառնալ թակարդ
- ՊԲ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ
- Քաղաքագետ. Փաշինյանն իր «պայմանավորվածությամբ» ի չիք դարձրեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՊԲ. Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
- Արցախի ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
- Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
- Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ