Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
«Այս տարի ՀՀ նախագահի աշխատակազմը համալրվել է 22 հաստիքով, բայց մյուս տարի մենք ունենք ևս 30-ից ավելի թափուր հաստիքներ»,- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
«Նախատեսում ենք 2008 թվականից հին մեքենաների օտարում, որոնք չեն շահագործվում։ Գումարը կուղղվի պետբյուջե։ Իսկ այն բարեգործական ծրագրերի համար, որոնք կիրականացվեն նախագահի ֆոնդից, կսահմանվեն չափանիշներ, որոնք հասարակությանը և պետական մարմիններին ավելի մատչելի կլինեն և ավելի կանխատեսելի, թե ինչ ծրագրերի կարող է ուղղվել նախագահի ֆոնդը։ Բոլոր չափանիշները և ուղղությունները կհրապարակենք կայքում»,- ասաց նա։
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստայանը Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ՀՀ նախագահի աշխատակազմը հաշվարկել, որ 2019 թվականին նախատեսվում է ՀՀ քաղաքացիության շնորհում 25 անձի և ՀՀ քաղաքացիության դադարեցում 20 հազար անձի կտրվածքով։ Կոստանյանն այս հաշվարկն աբսուրդ որակեց։
Տարասյանը նկատեց, որ հավանաբար փաստաթղթում տեխնիկական սխալ է տեղ գտել։
«Ճիշտը հակառակն է։ Այս տարի արդեն քաղաքացիության շնորհման 18 հազարին մոտ թիվ ունենք։ Մեկ օր առաջ մոտ 700 անձանց քաղաքացիություն է շնորհվել։ 20 հազարի դինամիկան այս տարվա փաստացի տվյալների վրա է հիմնված։ Քաղաքացիության դադարեցման դեպքերն են շատ քիչ լինում՝ պայմանավորված այլ երկրի քաղաքացիություն ուեննալու հանգամանքով։ Թվերը միանշանակ թյուրիմացության արդյունք են»,- ասաց Էմիլ Տարասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան