Նյու Յորքում ձերբակալվել է դերասան Ալեք Բոլդուինը
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը երեկ ձերբակվել է։ Նյու Յորքի Մանհեթն թաղամասի շրջաններից մեկում նա հարվածել է մի մարդու։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրել է ABC News-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել դերասանի տնից ոչ հեռու։ Հեռուստաալիքի աղբյուրների հաղորդմամբ, նախնական տվյալներով, դեպքը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում անհամաձայնության պատճառով։
«Ես նրան հաջողություն են մաղթում»,- լրագրողներին ասել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով դերասանի ձերբակալությունը։
Բոլդուինն հայտնի է իր դեմոկրատական հայացքներով, նա մի քանի անգամ կրկնօրինակել է Թրամփին հումորային հաղորդումների ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին