Իրավունք 15:22 03/11/2018 Հայաստան

Չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից գումարները սեփականացնելուն ուղղված որևէ հանգամանք. Փաստաբաններ

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝  ԱՄՆ Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը և  ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Տիգրան Ղազարյանը հայտարարություն են տարածել, որում նշված է.

«Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն էականորեն սահմանափակվել են: Մասնավորապես, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է, որով առնվազն պետք է ողջամիտ դիտորդի մոտ կասկած չհարուցի անձի առնչության վերաբերյալ, որը սույն գործով բացակայում է հետևյալ պատճառաբանությամբ՝

1. Անընդունելի է հաղորդագրության մեջ «հափշտակություն» եզրույթի օգտագործումն այն պայմաններում, երբ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով սահմանված ընթացակարգերը քիչ թե շատ ուսումնասիրած անձը կարող է հավաստել, որ մատնանշված պետական միջոցները ՀՀ Առողջապահության նախարարությունից փոխանցվում են բացառապես 100% պետական մասնակցություն ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին՝ օգտագործվելու վերջինիս կարիքների համար, այլ ոչ թե այս կամ այն կոնկրետ անձի՝ դառնալով վերջինիս սեփականությունը: «Հափշտակություն» եզրույթը ենթադրում է մեղադրվող անձի կողմից ապօրինի եղանակով ուրիշի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:

2. Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք, ինչը վերագրվող խարդախության հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Սույն գործով «խարդախության» առկայության մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ առկա լիներ որևէ տվյալ, ըստ որի՝ պետական միջոցները դարձել են այլ անձի սեփականությունը:  Անկասկած, նման հանգամանքն առկայության դեպքում կբացահայտվեր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ՝ այն ներկայացնելով հանրության դատին: 

3. Անհասկանալի է 426.343.650 ՀՀ դրամի՝ որպես «հափշտակության» գումարի մատնանշումն այն պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է քրեական վարույթն իրականացնող մարմինը հաշվարկել գումարի չափը: Գտնում ենք, որ նման գումարի հստակ հաշվարկը կարող էր հնարավոր լինել միմիայն  հարյուրավոր անձանց հարցաքննություններից և փորձաքննություններից հետո, ինչը նախաքննության այս փուլում չէր կարող կատարվել:

4. Ակնհայտ է, որ նման հաղորդագրության տարածումը մինչև դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման, որը չի արտացոլի օբյեկտիվ իրականությունը և անհիմն կերպով կսահմանափակի անձի ազատությունը:

5. Ինչ վերաբերում է պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբևէ որևէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրև թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ և նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետևության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու:

6.Տարածված հաղորդագրության վերաբերյալ մեր մտահոգությունները հաստատվում են նաև նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը, անձին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո մեղադրանք առաջադրելու համար ունենալով 48 ժամ, առանց ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անձին մեղադրանք առաջադրելու ուղղությամբ անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պրոֆեսոր Մինասյանի անձնական ազատությունը սահմանափակելու վերաբերյալ:
7.Առնվազն արդարացված չէ, որ չպատճառաբանված ձևակերպումներով հաղորդագրության միջոցով իրավապահ մարմինը փորձ է անում ստվերել հազարավոր կյանքեր փրկած, Հայաստանի առողջապահական համակարգի կայացման ակունքներում կանգնած պրոֆեսոր Մինասյանի պատիվն ու հեղինակությունը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայտնում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պարոն Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված  առերևույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանին որպես  մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}