Միքայել Մինասյան. Կհանդիպենք
Սուրբ Աթոռում Հայաստանի արդեն նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալական խոսք է հրապարակել.
«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,
Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ:
Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք»։
Միքայել Մինասյանը նաև հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմի պատրաստած համառոտ ֆիլմը, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
- Միքայել Մինասյան. Ակեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը
- Միքայել Մինասյան. «Վատիկանում, կարծես, տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը». Catholic News Agency
- Դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել է Նարեկացու արձանի օծման խորհուրդը
- Միքայել Մինասյան. Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան