Տիգրան Մուկուչյան. Գործող ԸՕ-ն հնարավորություն է տալիս անցկացնել արդար ու ժողովրդավար ընտրություններ
«Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպելու ընտրությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծեց, որ գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար ընտրություններ։
Մուկուչյանը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել 2017-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, քանի որ դրանք ժամանակին հնչեցվել են քաղաքական ուժերի, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների ու միջազգային կառույցների կողմից։
«Անընդհատ վերադառնալ, համեմատություններ կատարել, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգի շուրջ եղած մտահոգություններին, Մուկուչյանը նշեց, որ ընտրկարգի շուրջ գնահատականներ ներկայացնելը ԿԸՀ գործառույթ չի հանդիսանում։
«Ինչպիսի ընտրակարգ էլ լինի՝ թե համամասնական, թե մեծամասնական, դա բացառապես քաղաքական ուժերի կողմից ընդունվելիք որոշում է, որովհետև դա պետք է ամրագրված լինի ԸՕ-ում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիմում որոշել են ԸՕ-ն տապալողների քթից բերել
- Տիգրան Ավինյանի օգնականն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
- Կարծում եմ՝ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին. Փաշինյան
- Ջաննի Բուքիքիոն ողջունել է Հայաստանի ԸՕ-ում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը
- ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգիրքը կրկին չընդունվեց
- Քաղաքագետ. Նիկոլը պարտք մնաց ՀՀԿ-ին