ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի հետ կապված սկանդալին
ՖԻՖԱ-ն մեղադրել է ԶԼՄ-ներին` ընդգծելով, որ նրանք փորձում են խաթարել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի և գլխավոր քարտուղար Ֆաթմե Սամուրայի հանդեպ վստահությունը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ինֆանտինոն, ով ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն է եղել, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին օգնել են «Մանչեսթեր Սիթիին» և «Պարի Սեն-Ժերմենին» 2011-13 թվականների խուսափել պատժից՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների խոսքով, լրագրողները միտումնավոր անտեսում են կազմակերպության բոլոր պատասխանները՝ ԶԼՄ-ների կողմից ապօրինի հայթայթած տեղեկատվության մասին, որպեսզի վարկաբեկեն ֆեդերացիան:
«Հրապարակումների միակ նպատակն է խաթարել ՖԻՖԱ-ի նոր ղեկավարության՝ Ինֆանտինոյի և Սամուրայի հանդեպ վստահությունը»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան