Փաստաբան. Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի առաջին ատյանի դատարանում այսօր քննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։
«Դատական նիստը երեկ էր նշանակված, երեկ հետաձգվեց պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։ Այսօր արդեն ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը։
Նրա խոսքով՝ արդյունքում մերժվել է քննիչի միջնորդությունը անհիմն լինելու պատճառաբանությամբ։
«Քանի որ այս պահի դրությամբ դատական ակտը չենք ստացել, դատարանի պատճառաբանություններին կոնկրետ չենք տիրապետում, բայց մեր կողմից, որպես Արա Մինայսանի պաշտպան, ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից», - ասել ա փաստաբանը։
Նրա խոսքով՝ նաև առկա չէին հիմնավոր կասկածներ վերագրվող արարքով։
«Բացակայել է նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - նշել է Ղազարյանը։
Փաստաբանն ասել է նաև, որ այս երկու հանգամանքների համաժամանակյա առկայությունը պարտադիր է, որպեսզի անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի։
Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է, թե առաջադրված մեղադրանք է անհիմն, թե ներկայացված միջնորդությունը անձի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
«Քանի որ այսօրվա դատական նիստը վերաբերում էր քննիչի միջնորդությանը, դիտարկումները կատարվել են, որ հիմնավոր կասկածները ամբողջությամբ բացակայում է, բացակայում է նաև կալանքի հիմքերը» - նշել է նա։
Փաստաբանը հավելել է, որ եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվի վերաքննիչ բողոք կայացված դատական ակտի դեմ, բնականաբար, իրենց բոլոր առարկությունները, դիտարկումները կարտացոլվի վերաքննիչ բողոքի պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին