Լոնդոնում առգրավել են Harrods-ում 21մլն դոլար ծախսած ադրբեջանցու կես միլիոն դոլարի զարդերը
Մեծ Բրիտանիայի հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) առգրավել է ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջ ավելի քան 400 հազար ֆունտ արժեցող զարդերը (մոտ 520 հազար դոլար)՝ կնոջ հարստության աղբյուրների պարզման գործի շրջանակներում։
Խոսքը գնում է Զամիրա Հաջիևայի մասին, ով այժմ ապրում է Լոնդոնում։ 55-ամյա Զամիրա Հաջիևան հայտնվել է ուշադրության կենտրոնում իր ճոխ գնումների պատճառով։ Վերջինս 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում՝ 2006-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում:
Բրիտանիայի իշխանությունները պահանջում են, որ նա բացատրի, թե իրեն որտեղից այդքան գումար, ինչպես է նա գնել Լոնդոնում անշարժ գույք, որն արժե մոտ 28.5մլն դոլար։
Ինչպես գրում է BBC-ն, զարդերի առգրավումը կատարվել է Chrisitie's աճուրդի տանը, որտեղ գնահատվում էր դրանց արժեքը՝ աճուրդով վաճառելու համար։ Աճուրդի էին հանվում Boucheron, Van Cleef & Arpels, Cartier թանկարշեք բրենդների զարդերը։
Նշվում է, որ հոկտեմբերի սկզբին Զամիրա Հաջիևան դարձել է Բրիտանիայում առաջին օտարերկրացին, որի հարստացման աղբյուրները Բրիտանիայի հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը պահանջել է բացահայտել։
Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն ունի նաև գոլֆ-ակումբ, որը գնահատվում է մոտ 13մլն դոլար։
Նշենք, որ 2018թ.-ի սկզբից Բրիտանիայի իշխանությունները իրավունք են ստացել հարցումներ ուղարկել 50 հազար ֆունտից ավել գումարներ ունեցողներին՝ պարզելու դրանց ձագման աղբյուրները։
Հետաքննության ընթացքում առգրավված զարդերը կմնան Վեստմինստերյան քաղաքային դատարանում։
Հաջիևան պնդում է, որ իր բոլոր գումարները օրինական են ու դիմել է դատարան՝ կասեցնելու հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության հետաքննությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա