Ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչ Անրի Մատիսի նկարը գողացվել ու հայտնաբերվել է Թուրքիայում
20-րդ դարի ֆրանսիացի աշխարհահռչակ նկարիչ Անրի Մատիսի նկարն առգրավվել է Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում։ Այս մասին, ինչպես գրում է hurriyet daily news-ը, հայտնել է դատախազը։
Նշվում է, որ երկու մարդ ձերբակալվել է, և ոստիկանությունն առգրավել է 12մլն դոլար գնահատվող նկարը։
Ոստիկանությունը սկսել է նկարի որոնումներն այն բանից հետո, երբ Իրանի քաղաքացին դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ 2 անձ հրազենի սպառնալիքի տակ իրենից վերցրել են նկարը։
Իրանի քաղաքացին նաև հայտնել է, որ Մատիսի նկարը ժառանգել է իր պապից։
Նշվում է, որ Թուրքիայի փորձագետները կուսումնասիրեն կտավի իրական լինելն ու դրա հավաստագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան