Վալոդյա Ֆրանգուլյանը վիրահատվել է
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վալոդյա Ֆրանգուլյանն ուսի վիրահատության է ենթարկվել: Այս մասին մարզիկը գրառում է կատարել Ինստագրամի իր էջում:
«Երբեմն թվում է, որ վատ իրադարձությունները, որոնք մեզ ներշնչում են բացասական էմոցիաներ, հարատև են լինելու, սակայն դա այդպես չէ, հավատացեք: Երբեմն մեզ իսկապես անհրաժեշտ է իջնել անդունդի խորքը, որպեսզի կրկին կարողանանք ոտքի կանգնել և շարժվել առաջ»,- գրել է Ֆրանգուլյանը` գրառմանը կից ներկայացնելով լուսանկար հիվանդասենյակից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան