Վենետիկում ջրհեղեղից փրկվել է երկու գոբելեն
Վենետիկում ջրհեղեղից փրկվել է երկու եզակի գոբելեն։ Խոսքը իսպանացի սյուռեալիստ Ժոան Միրոյի աշխատանքների մասին է։ Նրանց արժեքը հասնում է 1 միլիոն եվրոյի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Il Gazzettino-ն։
Երկու գոբելենը անմիջապես տարվել է Scassa di Asti հատուլ արհեստանոց, որտեղ ձեռնարկել են բոլոր միջոցները արվեստի գործերը փրկելու համար։
Օպերատիվ չորացման շնորհիվ գոբելենները միայն մի փոքր ուշացումով են ներկայացվել «Դզագուրի» պալատում կիրակի բացված «Կանդինսկիից մինչև Բոտերո» խորագրով ցուցահանդեսին, որը ծրագրված էր վաղուց։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի ջրհեղեղը վնասել է Սուրբ Մարկոսի տաճարի հատակի խճանկարը
- Փոթորկի հետևանքով Վենետիկի շուրջ 75 տոկոսը հեղեղվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան