Վերականգնվելու են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերը
Հայկական ֆիլմերի վերականգնման ծրագրի երկրորդ փուլում (առաջինը՝ Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը») լեհական FIXAFILM ընկերությունը վերականգնելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած՝ չօգտագործված կադրերը, որոնք պահպանվում են արխիվում՝ 103 տուփերում։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին արդեն սկսվել են տուփերում եղած ֆիլմի նեգատիվ ժապավենի չօգտագործված հատվածների և կտորտանքների ամրակցման (իրար կպցնելու) աշախտանքները , քանի որ վերկանգնելու և սկանավորելու համար փաթույթը պետք է աբողջական լինի։
Ամրակցման աշատանքներն իրականացնում են հայ մասնագետները․ նեգատիվ ժապավենի մասնագետ՝ 79-ամյա Մերսիդա Մաթևոսյանը (այդ մասնագիտությամբ նա 40 տարի աշախատել է «Երևան» ստուդիայում) և ֆոտոֆոնո-ֆիլմաֆոնդի մասնաճյուղի կինոբաժնի վարպետ-վերականգնող և կինոժապավենի տեխնիկական վերահսկիչ՝ Թերեզա Մնացականյանը (Հայաստանի ազգային արխիվ)։ Ամրակցման սարքն ու սոսնձանյութը տրամադրել է FIXAFILM ընկերությունը։
Առաջիկայում, 27 տուփում պահպանվող նեգատիվ ժապավենները, որոնք ամբողջական են և ամրակցման կարիք չունեն կուղարկվեն Լեհաստան՝ եռամսյա ժամկետում դրանք սկանավորելու և վերականգնելու համար։ 2019 թ․հունվարին, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում՝ վերականգնված հատվածները կներկայացվեն ինստալացիա ձևաչափով։
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նշանավոր ֆիլմը թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։
Հարակից հրապարակումներ`
- «Թեյլլուրիդ» կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակը
- Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Կաննի կինոփառատոնին ներկայացրել է Համաշխարհային կինոյի հիմնադրամը
- «Նռան գույնը» ֆիլմով տրվելու է Կովկասյան կինոյի փառատոնի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին