Աշխարհում ամենաթանկ 10 կտավները
Երբ 2015 թվականին Պոլ Գոգենի «Ե՞րբ է հարսանիքը» կտավը վաճառվել էր ռեկորդային՝ 300 միլիոն դոլարով, ԶԼՄ-ները գրել էին. «Ինչ կլինի, եթե ինչ որ հայտնի աճուրդային տուն վաճառքի հանի Լեոնարդո դա Վինչիի կտավներից։ Ամենայն հավանականությամբ, այն կվաճառվի շատ բարձր գնով և կգլխավորի աշխարհում ամենաթանկ նկարների ցուցակը։ Բայց դա երբեք տեղի չի ունենա։ Ամեն դեպքում, ոչ այս կյանքում։ Չէ որ հռչակավոր Լեոնարդոյի կտավներից մասնավոր հավաքածուներում չկան, իսկ դա գլխավոր պայմանն է ստեղծագործությունների համար, որոնք ցանկանում են վաճառել»։
Բայց և այնպես, ընդամենը երկու տարի անց՝ 2017 թվականի նոյեմբերի 15-ին, Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) կտավը Նյու Յորքում Christie’s աճուրդային տունը վաճառել է 450 312 500 դոլարով, որը համարվում է աշխարհում վաճառված ամենաթանկ նկարը։
madaw.ru կայքում ներկայացված է աշխարհում ամենաթանկ 10 կտավները.
10. Գուստավ Կլիմտ, «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I», վաճառվել է 2006 թվականին 135 000 000 դոլարով, գնորդ՝ ամերիկացի միլիարդատեր Ռոնալդ Լաուդեր
9. Վիլլեմ դե Կունինգ, «Կին III», վաճառվել է 2006 թվականին 137 500 000 դոլարով, գնորդ՝ միլիարդատեր Սթիվեն Քոեն
8. Ջեքսոն Պոլլոք, «№ 5, 1948», վաճառվել է 140 000 000 դոլարով
7. Ֆրենսիս Բեկոն, «Լուսիան Ֆրեյդի դիմանկարի երեք ճեպանկարներ», վաճառվել է 2013 թվականին 142 400 000 դոլարով
6. Պաբլո Պիկասո, «Le Reve» («Երազանք» կամ «Երազ»), վաճառվել է 2013 թվականին 155 միլիոն դոլարով, գնորդ՝ Սթիվեն Քոեն
5. Ամադեո Մոդիլիանի, «Պառկած մերկ կինը», վաճառվել է 2015 թվականին 170 միլիոն դոլարով, գնորդը Չինաստանից է
4. Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք», վաճառվել է 2015 թվականին 179 միլիոն դոլարով
3. Պոլ Սեզան, «Թղթախաղ խաղացողները», վաճառվել է 2011 թվականի, հստակ գինը հայտնի չէ, բայց փորձագետների գնահատականով՝ 259 միլիոնից մինչև 320 միլիոն դոլար, գնորդ՝ Qatar Museums կազմակերպություն
2. Պոլ Գոգեն, «Ե՞րբ է հարսանիքը», վաճառվել է 2015 թվականին 300 միլիոն դոլարով, գնորդ՝ Քաթարի թագավորական ընտանիք՝ ազգային թանգարանի համար
1. Լեոնարդո դա Վինչի, «Աշխարհի փրկիչը», վաճառվել է 2017 թվականին 1.450 միլիոն դոլարով։
Ռոկֆելլեր-կենտրոնի գլխավոր աճուրդային դահլիճում հավաքվել էին գրեթե 1000 կոլեկցիոներ, խորհրդատուներ, լրագրողներ և հանդիսատես։ Եվս մի քանի հազարը դիտում էին վաճառքի ընթացքին ուղիղ եթերով։ «Աճուրդային մարտը» սկսվել էր 100 միլիոն դոլարից և տևել էր շուրջ 20 րոպե։ Երբ գինը հասել էր 350 միլիոնի, պայքարում մնացել էր երկու հավակնորդ։ 450 միլիոն դոլար գինն ասել էր գնորդը հեռախոսով, որը դարձել էր վերջնական։ Մինչ այժմ կտավի նոր սեփականատերի ով լինելը՝ նույնիսկ սեռը ու բնակության վայրը, գաղտնի է պահվում։