Տնտեսություն 18:38 05/11/2018 Հայաստան

Հայաստանում արդեն 16 տարի է, ինչ բանկային դեֆոլտներ չկան

Այն մասին, թե ինչով է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից, որ տեխնոլոգիաներն են հանդիսանում ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և թե շուկայի կոնսոլիդացման հետ կապված ինչ ծրագրեր ունի Ամերիաբանկը, «Банковское обозрение» ամսագրին տրված հարցազրույցում պատմել է Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը:


Հարց— Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից:
Պատասխան — Առաջին տարբերությունն այն է, որ ՀՀ բանկային համակարգում չկան պետական բանկեր, այն ամբողջությամբ մասնավոր է: Այդ պատճառով առկա է թեժ մրցակցություն:  Շուկայում կան միջազգային բանկեր («Էյչ-Էս-Բի-Սի», «ՎՏԲ», «Կրեդիտ Ագրիկոլ» և այլն), որոնց հետ տեղական բանկերն արդյունավետ կերպով մրցակցում են: Դրանց թվում է Ամերիաբանկը, որը մասնավոր բանկ է և արդեն մի քանի տարի շարունակ առաջատար դիրքեր է գրավում շուկայում:
Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանում շատ ավելի խիստ է կարգավորումը, ինչի շնորհիվ վերջին 16 տարվա ընթացքում բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել: 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը կարելի է բնորոշել որպես «մաքրման» շրջան, ինչի արդյունքում կարգավորումն էլ ավելի խստացվեց:
Մեր շուկան ռուսականից ավելի լիբերալ է, օրինակ` չկա արժույթի հսկողություն: Բանկերի կողմից խոշոր կառավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման բացակայությունը կարելի է դիտարկել թե´ որպես դրական, և թե´ որպես բացասական կողմ: Այսինքն այս առումով, բանկերն ավելի պաշտպանված են ռիսկերից:
Տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռուսական բանկային համակարգի առաջատարներն ավելի զարգացած են: Այս առումով մենք նրանցից շատ սովորելու բան ունենք: Սա թերևս բացատրվում է զանազան նորարարությունների նկատմամբ երկրի ղեկավարության, ինչպես նաև, առանձին դեպքերում, տարբեր բանկերի ղեկավարների առավել պահպանողական  մոտեցմամբ:

Հարց— Ձևավորվե՞լ են արդյոք հատուկ հարաբերություններ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերի միջև:
Պատասխան— Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ բանկերի մեր գործընկերների հետ: Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրների տնտեսությունները փոխինտեգրված են, ես չէի ասի, որ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերը սերտ փոխազդեցության մեջ են: ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան շուկայում փոքր է, այն հիմնականում ներառում է մանրածախ հատվածը: 
Տվյալների կառավարման կենտրոնը նախագծելիս` մենք խնդրել ենք նախատեսել պահուստային տարածք ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:

Հարց— Հաջորդ հարցը վերաբերում է տեխնոլոգիաներին: Այս տարի Softline ընկերությունը Ամերիաբանկի համար կառուցեց տվյալների մշակման կենտրոն: Ինչպիսի՞ բանկային ծառայությունների համար է այն նախատեսված:
Պատասխան— Այսօր բանկային համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվում: Արդեն իսկ պարզ է, որ բանկերը չեն սահմանափակվելու զուտ ֆինանսական ծառայությունների վաճառքով: Օրինակ` ռուսական Սբերբանկն արդեն իսկ ներկայացել է շուկայում որպես մի հարթակ, որի միջոցով հաճախորդը մեկ պատուհանի սկզբունքով կարող է օգտվել հսկայական թվով ծառայություններից: Բանկի խնդիրն է հաճախորդին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք վերջինս ամենայն հավանականությամբ կգնի: Այս նպատակով կիրառվում են բիզնես-վերլուծություններ, արհեստական ինտելեկտ և ուրիշ հարակից տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Բանկերի մոտ հսկայածավալ տվյալներ են կուտակվել: Մենք տեսնում և հասկանում ենք այդ տվյալների արագ և բարդ կերպով մշակման անհրաժեշտությունը, քանի որ գիտակցում ենք, թե ապագայում ինչ է լինելու: Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է մանրածախ պրոդուկտներին, առցանց վարկավորմանը, մոբայլ բանկինգի և այլ հեռահար ուղիների ոլորտում առավել առաջադեմ լուծումներին: Այս պահին կարևոր է կարողանալ աշխատել առկա տվյալների հետ և հարստացնել դրանք` օգտագործելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այս ամենն իր հերթին տվյալների հետ աշխատանքի նոր պահանջներ է ստեղծում, դրանց մշակման համար նախատեսված հավելվածների, ինչպես նաև հաշվողական և ցանցային սարքավորումների արտադրողականության  համար:

Տվյալների մեծ ծավալը կարելի է օգտագործել նաև մարքեթինգային որոշումների, և վարկային սահմանաչափերի սահմանման համար: Այս տեխնոլոգիաների միջոցով կարելի է կատարելագործել նաև սքորինգային քարտերը: Տվյալների մշակման նոր կենտրոնի բացման արդյունքում ձևավորված ենթակառուցվածքը թույլ կտա իրականացնել այս ամենը: Այս նախագիծը պատվիրելիս` մենք խորհրդատուին խնդրել էինք տեղադրվող սարքավորումների, կենտրոնի ինժեներական ապահովման, ինչպես նաև ցանցի թողունակության համար նախատեսել պահուստային տարածք և հնարավորություններ ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:

Հարց—  Հիմա վարկի վերաբերյալ որոշումների կայացումն արդեն ավտոմատացվա՞ծ է:
Պատասխան— Մասնակիորեն: Որոշ  պրոդուկտների գծով որոշումների կայացման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Մենք ցանկանում ենք թվով ավելի շատ որոշումներ կայացնել ավտոմատացված եղանակով և այդ եղանակը կիրառել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ ՓՄՁ-ների նկատմամբ: Մեր գործընկերների (այդ թվում ռուս գործընկերների) փորձը ցույց է տալիս, որ սքորինգի կատարյալ ալգորիթմերը ոչ միայն բացառում են մարդկային գործոնը (ավտոմատացման գործընթացի շրջանակներում դա ակնհայտ է), այլև նվազեցնում են բանկի ռիսկերը:

Հարց—  Կարելի՞ է արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները համարել մրցակցության կարևոր գործոն:
— Մրցակցության կարևորագույն տարր մեր շուկայում դրանք դեռևս չեն համարվում: Այս ամենի հետ մեկտեղ, հաճախորդները, ելնելով իրենց պահանջներից և առօրյա սովորություններից, իրենք են թելադրում մեզ իրենց պայմանները: Եթե նախկինում անհրաժեշտ էր ջանքեր գործադրել, որպեսզի նրանք սկսեին օգտվել որոշակի տեխնոլոգիաներից, այսօր արդեն նրանք են պահանջում նորարարություններ, քանի որ հաճախորդների բազան առավել երիտասարդ և տեխնոլոգիական առումով առավել գրագետ է: Հաճախորդների` հատկապես աճող սերնդի համար այս բոլոր բջջային հավելվածները, առցանց բանկային ծառայությունները, անձնական փոխանցումները բանկային ծառայությունների պարտադիր մաս են կազմում: Ընդ որում, հայկական բանկերը դեռևս հիմնականում աշխատում են սպասարկման հին մեխանիզմներով: Որոշ բանկեր չեն էլ շտապում նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա վերաբերում է հատկապես փոքր բանկերին, որոնց համար նման որոշում կայացնելը շատ բարդ է, թանկ: Միշտ, չէ, որ նման ծախսերն իրենց արդարացնում են: Սակայն ապագան ամեն դեպքում նոր տեխնոլոգիաներինն է, և մի գեղեցիկ օր, երբ դրանք այլևս անփոխարինելի կդառնան, հետ մնացող բանկերին չի հաջողվի մեկ օրում ձեռք բերել և ներդնել նորագույն տեխնոլոգիաների ողջ տեսականին: Բանկային ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է անընդհատ կատարելագործել և հաճախորդների հետ միասին հասնել այնպիսի մակարդակի, որն ըստ կանխատեսումների կարող է գրանցվել 10 տարի հետո:
Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների  օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան:

Հարց— Ամերիաբանկի կապիտալում բաժնեմասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Որևէ կերպ զգացվո՞ւմ է արդյոք ՎԶԵԲ-ի ազդեցությունը:
Պատասխան— ՎԶԵԲ-ից բացի մեր Բանկի կապիտալում 2018թ-ի փետրվարից բաժնեմասնակցություն ունի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Այս կազմակերպությունները հսկայական նշանակություն ունեն տեղական (օրինակ` հայկական) ֆինանսական շուկաների համար, քանի որ սահմանում են գործունեության բարձր չափանիշներ, որոնց անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն վարկավորվելու, այլ լավագույն դեպքերում կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցություն ունենալու համար: Սահմանված բարձր չափանիշները վերաբերում են ռիսկերի կառավարմանը, ղեկավարության և ֆինանսական հաշվետվություններին, կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությանը: Նույնիսկ եթե նրանք ուղղակիորեն մեզ չեն սովորեցնում, թե ինչպես համապատասխանել այդ չափանիշներին, դրանց համապատասխանելու համար մենք ինքներս պարզապես անընդհատ կատարելագործվում ենք` հաշվի առնելով վերջիններիս պահանջները: Քանի որ մեր Բանկը նախատեսում է մոտ ապագայում առաջնային հրապարակային տեղաբաշխում կատարել և դուրս գալ միջազգային հարթակներ, սա թափանցիկության և կանոնակարգվածության հենց այն աստիճանն է, որով մենք սովոր ենք աշխատել նշված կազմակերպությունների հետ: Երբեմն նրանք կազմակերպում են տեղեկատվության փոխանակում այլ բանկերի (ՎԶԵԲ-ի գործընկերների) հետ: Մենք հաճախ հյուրեր ենք ունենում ռուսական, միջինասիական և այլ բանկերից, իսկ մեր մասնագետներն իրենց հերթին պատասխան այցեր են կատարում նշված ֆինանսական կազմակերպություններ: Մեզ ամեն ինչ հետաքրքիր է, մենք անընդհատ սովորում ենք, իսկ ՎԶԵԲ-ը և ԱԶԲ-ն թույլ են տալիս փորձի փոխանակում անել:

Հարց— Նախատեսո՞ւմ է արդյոք Ամերիաբանկը ներկայություն ապահովել այլ երկրներում:
Պատասխան— Մենք երբեք չենք թաքցրել ռուսական և վրացական շուկաներ դուրս գալու մեր հավակնությունները: Եղել են իրական փորձեր, որոնք դժբախտաբար կամ բարեբախտաբար հաջողությամբ չեն պսակվել, և մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք Հայաստանում: Դա տվել է իր արդյունքը. մենք արդեն տարիներ շարունակ առաջատար դիրքեր ենք գրավում  կորպորատիվ հատվածում` շուկայում մեկ երրորդ մասնաբաժնով: Այժմ մենք առաջատար դիրքեր ենք սկսում գրավել նաև ՓՄՁ և մանրածախ վարկավորման հատվածներում: Հարկ է նշել, որ Հայաստանի շուկայի հնարավորությունները բավականին սահմանափակ են: Մյուս կողմից մեր երկրի տնտեսությունը համեմատաբար կայուն է և միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով առավել կանխատեսելի: Սակայն ոչինչ չի բացառվում: Այն բանից հետո, երբ ՀՀ  բանկային հատվածում կոնսոլիդացիայի գործընթացը ավարտվի, ընդ որում ավարտվի հօգուտ մեզ, կարող է տեղի ունենալ ռեսուրսների վերաբաշխում, և կսկսվի արտաքին շուկաներ դուրս գալու գործընթացը: Մենք թերևս շուտով կվերադառնանք այս հարցին:

Հարց— Ռուսաստանում բանկերը հաճախ են դուրս գալիս այլ շուկաներ, այդ թվում ոչ բանկային: Ամերիաբանկն այս ուղղությամբ որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ է: 
Պատասխան— Մենք ֆինանսական կառույց ենք, մեր կարողություններն ու ուժեղ կողմերը կենտրոնացած են ֆինանսական ոլորտում: Այս պահին մենք այլ ոլորտներում մեզ փորձելու որևէ մտադրությունն չունենք: Սակայն տեսականորեն ես չեմ բացառում  որևէ այլ ոչ բանկային շուկա մուտք գործելու փորձերը: Սակայն ամեն դեպքում մենք չենք ուղղելու մեր ռեսուրսները մի ոլորտի, որից գլուխ չենք հանում: Գոյություն ունեն ֆինանսական և որոշ ոչ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության տեսակներ, որոնք դիտարկվում են որպես սիներգիաներ (օրինակ` հեռահաղորդակցման ոլորտում): Այս պարագայում միաձուլումը պարտադիր չէ, կարող է լինել սերտ համագործակցություն: Բայց այժմ մենք դեռևս պայքարում ենք ֆինանսական ոլորտում բացարձակ առաջատարի կոչման համար:

Հարց— Որքա՞ն է ներկա պահին հեռահար ծառայությունների օգտագործման տոկոսը: Սպասարկման ո՞ր տարբերակն է գերակայում` այցելությունները բա՞նկ, թե՞ առցանց սպասարկումը:
Պատասխան— Բանկի հաճախորդների մեկ երրորդն ակտիվորեն օգտվում է մեր բջջային հավելվածից կամ ինտերնետ բանկինգից, մի մասը` (25%) բավականին ակտիվորեն գործարքներ կատարելու նպատակով, մյուս մասը` պարզապես հաշիվներին հետևելու և տեղեկանքներ ստանալու համար: Սակայն այս ցուցանիշը շատ արագ աճում է: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների  օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան: Մեծ ընկերությունների համար այս հարցը կրիտիկական չէ, սակայն զգալի թվով փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում հեռահար ծառայությունների նկատմամբ պահանջարկ կա, և մենք պետք է կարողանանք կարճ ժամկետում բավարարել այդ պահանջարկը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}