Առաջին անգամ հայկական լոլիկը բեռնատարով հասավ ԱՄԷ
Հայկական լոլիկն առաջին անգամ մի քանի օր առաջ հասել է ԱՄԷ։
«Հայաստանում գաստրոտուրիզմը զարգացնելու համար, պարտավոր ենք որակյալ և անվտանգ սնունդ արտահանել:
Ուրախալի լուր՝ առաջին անգամ հայկական լոլիկը բեռնատարներով հասավ Արաբական Միացյալ Էմիրություններ, ու սա լինելու է շարունակական»,-գրել է ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Սպայկա» ընկերությունն էլ ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է լաստանավից բեռնատարն իջնում Շարժա՝ Միացյալ Արաբական Էմիրություններ, ապա մեքենաները սլանում են Դուբայի փողոցներում, բեռը դատարկել էԴուբայի մրգի և բանջարեղենի ամենամեծ պահեստում, ապա վերադարձել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում