Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ հայտարարված համաներման օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ից։
Համաներման մասին օրենքը հրապարակված է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքն ԱԺ կողմից ընդունվել է նոյեմբերի 1-ին։ Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները:
Համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքը
- Չի բացառվում, որ Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա. Զեյնալյան
- Համաներումով պատժից ազատվում են մինչև 4 և 6 տարով ազատազրկված անձինք. Զեյնալյան
- Համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա. Բաբուխանյան
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներումը չպետք է պարզապես մարդասիրական ակտ լինի. Վահրամ Բաղդասարյան
- ԱԺ-ի դիմաց պահանջում են՝ համաներումը տարածվի նաև ցմահ դատապարտվածների վրա
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան