Խայտառակ սոցիալական վիճակ է, հատկապես գրողների մոտ. Մերուժան Տեր-Գուլանյան
«Ես շատ զարմացա, որ «Զվարթնոց» անվանումը փոխելու խոսակցություններ ծավալվեցին։ Սա նույնիսկ քննարկման նյութ չպետք է դառնար, սա ի սկզբանե սխալ է։ Շառլ Ազնավուրին մշտապես ողջ պահելը նրա երաժշտությունն անընդհատ լսելի դարձնելն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրող-հրապարակախոս Կարինե Հակոբյանը։
«Մենք պետք է դաստիարակվենք նրա երաժշտությամբ, դա կլինի մեր ամենամեծ պատասխանն այն գործին, որն Ազնավուրն արել է Հայաստանի համար»,-հավելեց գրողը։
Ասուլիսին ներկա գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ անդրադարձավ մշակութային գործիչների սոցիալական վիճակին. «Խայտառակ վիճակ է, հատկապես գրողների մոտ, դերասանները գոնե սերիալներում են նկարահանվում։ Գրականությունը տեր է պահանջում»։
Մերուժան Տեր-Գուլանյանը նաև անդրադարձավ իր՝ «Անդին» ամսագրի հետագա ճակատագրին՝ հավելելով, որ Մշակույթի նախարարության կողմից բաժանորդագրության դադարեցումից հետո թեև ամսագրի տպաքանակը զգալի կնվազի, սակայն այն կշարունակի լույս տեսնել ոչ պակաս, քան հազար օրինակով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական բանտերում 6 ամսականը չլրացած երեխաներ կան
- Ռուբեն Բաբայանն առաջարկում է Ամիրյան փողոցը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով
- «Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»
- «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում