Հայ պատանիները մեկնարկել են շախմատի աշխարհի առաջնությունում
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկել են աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի առաջնությունները: Տեղի է ունեցել մրցաշարի առաջին տուրը: Հայաստանի 9 մասնակիցներից 3-ը՝ Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը, հաղթանակներ են տոնել:
Վլադիմիր Շահինյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Դավիթ Ալեքսանյանը, Միքայել Ռոստոմյանը, Էլեն Միրզոյանը, Սեդա Բադալյանը, Սոնա Կրկյաշարյանը պարտություններ են կրել: Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան