ID քարտերը կուտակային կդառնան
18-65 տարեկան ID (հանրային ծառայությունների համարանիշ) քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար պետք է պատրաստվածի հայտարարագիր, ինչը կտա համատարած եկամուտների հայտատարարգրում։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունները։
Նրա խոսքով, պետությունը համատարած հայտարարելու է, որ ID քարտերը կուտակիչ են դառնում։ Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:
«Երբ քաղաքացին գնա հաց առնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց կգրանցի հացի արժեքը որպես գնված արժեք,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի:
Համակարգի ներդրման առաջին տարում ՀՀ քաղաքացիները հետ կստանան կատարած գնումների 1 տոկոսը, երկրորդում՝ 2 տոկոսը, երրորդում 3 տոկոսը:
Մանրամասները՝ տեսնայութում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի