Ռոուհանին մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
«Իրանը կշարունակի նավթ վաճառել»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային հեռուստատեսության եթերում։
«ԱՄՆ-ը ցանկանում է կրճատել իրանական նավթի վաճառքը՝ հասցնելով զրոյի ... բայց մենք կշարունակենք վաճառել այն, պատժամիջոցները կոտրելու համար»,- ասել է նա։
Նշենք, որ այսօր ուժի մեջ կմտնի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների փաթեթը։ Վաշինգտոնը կոչ է արել բոլոր գնորդներին՝ հրաժարվել իրանական նավթից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան