Այսօրվանից ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցները
Այսօրվանից՝ նոյեմբերի 5-ից, ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերականգնում է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015թ.-ին, երբ կնքվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ պայմանագիրը։
Պատժամիջոցները վերաբերում են ինչպես Իրանին, այնպես էլ Իրանի հետ առևտուր անող երկրներին ու ընկերություններին, գրում է BBC-ն։
Նախօրեին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Իրանի քաղաքների փողոցներ՝ գոչելով «Մա՛հ Ամերիկային»։
Իրանի զինված ուժերը ևս հայտարարել են, որ երկուշաբի ու երեքշաբթի օդային զինված ուժերը կանցկացնեն զորավարժություններ՝ ցուցադրելու երկրի պաշտպանունակությունը։
Ցույցերն անցկացվում էին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման 39-ամյակի առիթով։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը վերականգնում է պատժամիջոցների ռեժիմը, քանի որ Թրամփը որոշեց դուրս գալ 2015թ.-ին կնքված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրից։
Պատժամիջոցների ցանկում ներառվում է ավելի քան 700 մարդ, կազմակերպություն ու ընկերություն, այդ թվում նաև հիմնական բանկերը, նավթ արտահանողներն ու առաքող ընկերությունները։
Թրամփի վարչակարգը հայտարարել է, որ 8 երկիր կարող է նախկինի պես ներկրել իրանական նավթը՝ առանց նշելու, թե որոնք են այդ երկրները։ Որքանով հայտնի է, այդ երկրներիի շարքում են Իտալիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Չինաստանը, Հարավային Կորեան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան