ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ: Այս մասին հայտնում են բանկից։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր:
Ըստ աղբյուրի, երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում և համատեղ մշակել և ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն. Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել ՀՀ դրամով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը
- NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան